Բունիաթ Սեբաստացի
Բունիաթ Սեբաստացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Սեբաստիա[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բժիշկ |
Բունիաթ Սեբաստացի (անհայտ[1], Սեբաստիա[1] - անհայտ[1]), XVII դարի հայ բժիշկ։
Ծնվել է Սեբաստիայում։ Հիմնականում ապրել ու ստեղծագործել է Սամսուն քաղաքում։ 1626 թվականին Մարզվանում խմբագրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատությունը՝ կատարելով արժեքավոր լրացումներ։ Օգտվելով հայ և արաբ բժիշկների գործերից (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի, Գրիգորիս Բժշկապետ)[2][3]՝ 1630 թվականին Սամսուն քաղաքում գրել է «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը՝ բաղկացած 50 գլխից։ Գրքում նկարագրել է ստամոքսի, աղիքների, լյարդի, երիկամների, սեռական օրգանների, աչքի, ականջի, քթի հիվանդությունների, թուլամտության, լուծանքի և թերլուծանքի, ջերմերի, ուռուցքների ախտանշանագիտությունը, բուժման եղանակները, հիվանդի խնամքն ու սննդակարգը։ Մի քանի գլուխներ նվիրված են դեղամիջոցներին և նրանց բաղադրությանը։ XIX գլխում զիպահ (կոկորդի լորձաթաղանթի խոցոտումով և այտուցով ընթացող հիվանդություն) կոչվող հիվանդության սուր տեսակի դեպքում առաջարկել է վիրաբուժական փոքր միջամտություն։
Գտնում էր, որ սովորելու համար չկա ավելի լավ առարկա քան գիտությունը, քանի որ բժշկի աշխատանքը կապված է Աստծո «մեծագույն ստեղծագործության»` մարդու, առողջության հետ[4]
Ձեռագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունիաթ Սեբաստացու աշխատությունը պահպանվել է ձեռագիր չորս ընդօրինակություններով՝
- Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ N 1023)
- Վրաստանի ԳԱ ձեռագրերի ինստիտում (ձեռ․ N 52)
- Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ․ N 1285)
- Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ․ N 830)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оганесян Л․ А․, История медицины в Армении, т․ 3, Е․, 1946, с․ 117–23․
- Буниат Себастаци «Книга о медицине» = «Գիրք բժշկութեան» / Сост. Д. М. Карапетян. — Ер.: изд-во АН АрмССР, 1987. — 192 с. — 5000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ А. О. Гаспарян. Применение меда и воска в рецептах врачей Буниата Себастаци и Асара Себастаци Արխիվացված 2013-12-03 Wayback Machine — Биологический журнал Армении, № 43 — 1990 — стр. 963—966
- ↑ Д. М. Карапетян Труд Буниата Себастаци «Книга о медицине» — Вестник общественных наук АН АрмССР, № 8 — 1975 — стр. 94—105
- ↑ Bishop Bagrat (Vazgen) Galstanyan The Health Care System in Armenia (The Historical, Social, and Theological Perspective: Past, Present, and Prospects) — Concordia University, Montreal — 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 609)։ |